Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը պատմել է Թիերի Անրիին, թե ինչու Պոլ Պոգբային թույլ չի տալիս իրացնել տուգանային հարվածները

Ֆրանսիացու կիսապաշտպանը, չգիտես ինչու, խառնվել է 2 լուրջ տղամարդկանց խոսակցությանը և դաժանորեն ծաղրի է ենթարկվել «Շվեդիայի արքայի» կողմից:
Թիերին Անրին հարցազրույց է անցկացրել Զլատան Իբրահիմովիչի հետ, և ինչ-որ պահի հայտնվել է Պոգբան: Թիերին միանգամից հարցրել է, թե երբ է Պոլը դառնալու լավագույն ռմբարկուն: Տղան բացատրություն ունեցել է:

– Ուղղակի խնդրիր նրան, որ թույլ տա ավելի շատ տուգանայիններ կատարեմ,- ասել է Պոգբան Թիերի Անրիին:

– Երբ խփեցիր վերջին տուգանայինը, գնդակը մտա՞վ դարպասի մեջ: Ո՞չ: Այդ դեպքում հաջորդը ես եմ խփում: Ես նրան ասացի. «Եթե դու խփես, ես սա (տուգանայիններ խփելը) կթողնեմ քեզ: Բայց դու ընդամենը մեկ շանս ունես»: Ես նայում էի և հույս ունեի, որ գնդակը կմտնի ցանցի մեջ: Կներես, Պոգ»,- ասել է Իբրան՝ հիշելով Պոլի հարվածը «Հալլ Սիթիի» դեմ խաղում, երբ գնդակը տուգանային հարվածը կատարելուց հետո դիպավ դարպասաձողին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս