Բաժիններ՝

«Բարսելոնան» հեռացրել է տնօրենին Լեո Մեսսիի հասցեին ասած սրբապիղծ բառերի համար

Պերե Գրատակոսը ցանկացել է արժանին մատուցել արգենտինացու թիմակիցներին և կորցրել է աշխատանքը:

Ուրբաթ «Բարսելոնան» հայտարարել է տնօրեն Պերե Գրատակոսի հեռացման մասին: Պաշտոնական պատճառ է նշվում անձնական կարծիքի հանրային արտահայտումը, որը չի համընկնում ակումբի դիրքորոշման հետ: Գրատակոսն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչների վիճակահանության ժամանակ հայտարարել է. «Առանց Ինիեստայի, Նեյմարի, Պիկեի և մյուս թիմակիցների՝ Լեոն չէր լինի այդքան լավ ֆուտբոլիստ»:

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում կատալոնացիները կհանդիպեն «Ռեալ Սոսիեդադի» հետ: 2016-17թթ. մրցաշրջանի պաշտոնական 23 խաղերում Լեո Մեսսին դարձել է 26 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031