
Դիեգո Կոստայի գործակալը գտնվում է Չինաստանում

Հայտնվել են «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի և Անտոնիո Կոնտեի միջև կոնֆլիկտի վերաբերյալ նոր մանրամանսեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 28-ամյա իսպանացի հարձակվողը վիճել է «կապույտների» ֆիթնես-մարզչի, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, ով կանգնել է մարզիչների և բժիշկների կողմը: Այս իրավիճակի պատճառով ռմբարկուն արդեն 3 օր չի մարզվում թիմի հետ:
Խոսվում է նաև այն մասին, որ ֆուտբոլիստն առաջարկություն է ստացել Չինաստանից. տարեկան 30 մլն ֆունտ, բայց ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ չէ բաց թողնել ֆուտբոլիստին: Sky Sports-ը կիսվել է իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկությամբ: Ըստ աղբյուրի նոր տվյալների՝ Կոստան վիճել է ֆիզիկական պատրաստության 2 մարզիչների, ինչպես նաև՝ Անտոնիո Կոնտեի հետ:
Բացի այդ, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը գտնվում է Չինաստանում, որտեղ, ամենայն հավանականությամբ, բանակցություններ է վարում ինչ-որ ակումբի հետ: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 19 հանդիպում, դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը