Բաժիններ՝

Ընդամենը 20 րոպե մարմնամարզություն. այն պաշտպանում է սիրտը, ոսկորները և մկանները

Օրական ընդամենը 20 րոպե մարմնամարզությունը մարդու օրգանիզմի վրա ազդում Է հզոր հակաօքսիդիչի նման, որը պաշտպանում Է սիրտը, ոսկորները եւ մկանները՝ վնասվածքներից եւ զգալիորեն նվազեցնում Է մի ամբողջ շարք հիվադնությունների զարգացման շանսերը:

Այդ մասին հայտարարում են բժիշկներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Brain, Behavior and Immunity հանդեսում:

«Ամեն անգամ, երբ մենք զբաղվում ենք մարմնամարզությամբ, մեր մարմինն ստանում Է բազմաթիվ պլյուսներ, այդ թվում նաեւ իմունային մակարդակում: Մենք վաղուց գիտեինք, որ վարժություններն օրգանիզմի վրա գործում են որպես հակաբորբոքիչ միջոց, սակայն այն, թե ինչպես եւ ինչու Է դա տեղի ունենում, հասկանալի չԷր»,- ասում Է Սյուզի Հունը Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ):

«Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ վարժությունները բնավ չպետք Է լինեն ուժասպառող՝ այդ հակաբորբոքիչ արդյունքն ստանալու համար: Ընդամենը 20 րոպես մարմնամարզությունը, այդ թվում նաեւ զբոսանքները, պետք Է բավականացնեն առավելագույն արդյունք ստանալու համար: Այն պատկերացումը, թե անհրաժեշտ Է սպորտով զբաղվել մինչեւ ուժասպառությունը, վախեցնում Է շատ մարդկանց, ովքեր տառապում են խրոնիկական բորբոքումներով եւ դրանց հետ կապված հիվանդություններով, եւ այդպիսի պարզ վարժությունները օգտակար կլինեն հենց նրանց համար»,- հավելում Է Հունը, հաղորդ ել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս