
Մարկոս Պիզելիի դուբլը հաղթանակ է պարգևել «Ալ-Ֆուջեյրային»

ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Ալ-Ֆուջեյրան» 8-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Ռաս Ալ-Հայմախին»:
«ԱլՖուջեյրայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Հանդիպման երկու գոլերն էլ հեղինակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:
8-րդ տուրից հետո «Ալ-Ֆուջերյան» զբաղեցնում է ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնի առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը: