
Հայկ Մարտիրոսյանն առաջին հաղթանակն է տոնում Հայաստանի առաջնությունում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում կայացավ 2-րդ տուրը: Պատանիների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը գերազանցեց առաջնության ամենաբարձր վարկանիշ ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանին: Արման Փաշիկյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Մանուէլ Պետրոսյանի նկատմամբ:
Զավեն Անդրիասյանը հաղթեց Կարեն Գրիգորյանին, իսկ Տիգրան Պետրոսյանը` Հովհաննես Գաբուզյանին:
Իրենց պարտիան ոչոքի ավարտեցին Սամվել Տեր-Սահակյան-Տիգրան Հարությունյան զույգը: Երրորդ տուրը կկայանա հունվարի 14-ին: