
«Ռուսաստանի հետ կարելի է խոսել միայն ուժի դիրքերից». Ջոն Մակքեյն

ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը չի հավատում Ռուսաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերաբեռնավորմանը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ և անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից։
Ջոն Մակքեյնը նման կարծիք է հայտնել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես տեսել եմ 3 նախագահ՝ Բուշին, Քլինթոնին և Օբամային, որոնք հավատում էին, որ կկարողանան նոր փոխհարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա։
Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի կողմից հարաբերությունների միակ հնարավոր եղանակը նա տեսնում է «Ռոնալդ Ռեյգանի սկզբունքներին վերադարձի մեջ»՝ խաղաղության վերադարձ ուժի միջոցով։
Մակքեյնը նշել է, որ ինքը «ոչ մի կասկած» չունի, որ ՌԴ-ն առնչություն ունի ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքում ցանցահենային հարձակումների հետ։
Միաժամանակ, նա ընդունել է ռուսական ղեկավարության հետ երկխոսության անհրաժեշտությունը, սակայն նաև նշել է, որ դա անհրաժեշտ է անել «միայն ուժի դիրքերից»։