
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների նախապատրաստական ընթացքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ժամանակ քննարկել է Աստանայում կայանալիք միջազգային հանդիպման կազմակերպման ընթացքը, որը նվիրված է լինելու սիրիական կարգավորմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կայացել է հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև։ Քննարկվել է Աստանայում կայանալիք միջազգային հանդիպման ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների որոշ արդիական հարցեր։