«Հայկական կողմն Ադրբեջանին տրամադրել է 90-ից ավելի մարդկանց ցուցակ, որոնք, հնարավոր է, ողջ են և պահվում են գերության մեջ». Լարիսա Ալավերդյան

«Հայկական կողմը, միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջոցով, Ադրբեջանին տրամադրել է 90-ից ավելի մարդկանց ցուցակ, որոնց վերաբերյալ ունի հիմնավոր կասկած, որ նրանք ողջ են և պահվում են գերության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Այսինքն՝ կա հարյուրից փոքր-ինչ պակաս զինգերի, որոնց մասին որևէ միջազգային կազմակերպություն տեղեկություն չի տվել և ամենակոռեկտ առումով՝ նրանք պետք է համարվեն անհայտ կորած»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց հ/կ-ում կուտակվել են ցուցակներ հենց այն ժամանակվանից, երբ տեղի են ունեցել դեպքերը, և ըստ դրանց՝ մոտ 950 մարդ է անհայտ կորած, որոնցից 500-ից ավելին Մարտակերտի խաղաղ բնակիչներն են:  «Այս տարի 25-ամյակն է լինելու այդ ողբերգական իրադարձությունների: Մնացածն ազատամարտիկներն են՝ մոտ 370 հոգի: Մեր ցուցակներում ընդգրկված են հայաստանցիներ, արցախցիներ, ռուսներ»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դրանք մոտավոր թվեր են, բայց պլյուս-մինուս 10-ի մոտավորություն կարող է լինել, ոչ ավելի: «Ի տարբերություն մյուս միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ն այս հարցում միշտ պասիվ է եղել և չի խոսել հումանիզմի մասին: Ես ուղղակի ցնցվեցի՝ նրանց վերջին հումանիստական մոտեցումը տեսնելով (նկատի ունի Տավուշի դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը.- Ռ.Մ.):

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս