Բաժիններ՝

Կտրուկ նվազել է Գերմանիա ժամանող ներգաղթյալների թիվը

Գերմանիան հայտնել է, որ 2016թ. երկիր է ժամանել ընդամենը 280 հազար ներգաղթյալ, ինչը գրեթե 600 հազարով պակաս է 2015թ. համեմատությամբ, հայտնում է BBC-ն։

Գերմանիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ ներգաղթյալների թվի այդ նվազումը 2016թ. Բալկանյան երկրներով միգրացիայի ուղին փակելու և ԵՄ-ի ու Թուրքիայի միջև փախստականների մասին համաձայնագրի արդյունք է։

2015թ. Գերմանիա էր ժամանել ռեկորդային թվով ներգաղթյալ՝ 890 հազար մարդ։ Նրանք հիմնականում Գերմանիա էին հասել Բալկանյան երկրներից և Հունաստանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս