Բաժիններ՝

Վրաստանի նախագահի՝ հրազենային վիրավորում ստացած փեսան վիրահատվել է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հրազենային վիրավորում ստացած փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի և նրա ընկերոջ առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետական հիվանդանոցի մամուլի ծառայությանը։

Նախօրեին վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսային ու նրա ընկերոջը վիրավորել էին Թբիլիսիի կենտրոնում։ Նրանց հոսպիտալացրել էին, որտեղ Գոգոչուրիի ոտքը վիրահատվել էր։

Կատարվածի մանրամասները դեռ հայտնի չեն։ Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Մարգվելաշվիլիի խորթ աղջկա ամուսինն է։

«Վիճակը կայուն է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,- հայտնել են լրագրողներին հիվանդանոցի մամուլի ծառայությունից։

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՊ 118 և 236 հոդվածների համաձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս