
Ֆրանսիայում 16 մարդ է ձերբակալվել Քիմ Քարդաշյանին թալանելու գործի շրջանակում. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին 2016թ. հոկտեմբերին Փարիզում թալանելու գործի շրջանակում, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
Կասկածյալներին ձերբակալելու գործողությունն սկսվել է Երևանի ժամանակով ժ. 9.00-ին։ Կասկածյալները կալանքի տակ կարող են մնալ մինչև 96 ժամ։
Քիմ Քարդաշյանին թալանել էին հոկտեմբերի 3-ին փարիզյան հյուրանոցներից մեկում։ Ոստիկանական համազգեստներով տղամարդիկ ներխուժել էին նրա համար և սպառնալիքի ուժով խլել 11 մլն դոլարի թանկարժեք զարդեր։