
«Սիրիայի իշխանությունները համաներում կշնորհեն զինված ընդդիմության անդամներին». Ասադ

Սիրիայի զինված ընդդիմության անդամները կարող են օգտվել համաներումից, որը նրանց կշնորհի Սիրիայի կառավարությունը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Նրանք մեկ տարբերակ ունեն, եթե ցանկանում են վերադառնալ նորմալ կյանքի։ Դա առավելագույնն է, որը մենք կարող ենք նրանց առաջարկել»,- նշել է նա։