Թրամփն արձագանքել է «Ոսկե գլոբուսի» ժամանակ Մերիլ Սթրիփի՝ իրեն ուղղված քննադատությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Մերիլ Սթրիփի՝ իրեն ուղղված քննադատությանը, գրում է New York Times-ը։
Տիտղոսակիր հոլիվուդյան դերասանուհին ստացել էր Սեսիլյա դե Միլյայի անվան մրցանակ կինոյում ունեցած ավանդի համար և էմոցիոնալ ելույթ ունեցել։
Մասնավորապես, նա քննադատել էր Թրամփին New York Times-ի հաշմանդամ թղթակից Սերժ Կովալեսկիին ծաղրելու համար։
Սթրիփն ընդգծել էր, որ նախագահի նման պահվածքը «մյուսներին ևս իրավունք է տալիս» նման կերպ վարվելու համար։
«Այն պահը, երբ դա տեսա, դա կոտրեց իմ սիրտը, ես մինչ օրս չեմ կարող դա հանել գլխիցս, քանի որ դա կինոյում չէր, այլ իրական կյանքում»,- հայտարարել է դերասանուհին իր ելույթում։
Թրամփի արարքը նա անվանել էր «ստորացնելու բնազդ»՝ ընդգծելով, որ «անհարգանքը կրում է իր հետևից անհարգանք, բռնությունը՝ բռնություն»։
Դրան ի պատասխան՝ Թրամփը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ զարմացած չէ այն բանից, որ «ենթարկվում է հարձակումների կինոյի աշխարհի լիբերալների կողմից» և Սթրիփին անվանել է Հիլարի Քլինթոնի կողմնակից։
https://www.youtube.com/watch?v=NxyGmyEby40