Բաժիններ՝

ՄԱԿ-ը փոխել է Մերձբալթյան երկրների կարգավիճակը

ՄԱԿ-ը փոխել է Բալթյան երկրների՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, երկրների կարգավիճակը՝ Արևելյան Եվրոպայի երկրներից դասելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների թվին։

Այդ մասին հայտնել է լատվիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Արտիս Պաբրիքսը Twitter-ում։

«ՄԱԿ-ը պաշտոնապես փոխում է Մերձբալթյան երկրների կարգավիճակը՝ Արևելյան Եվրոպայից դարձնելով Հյուսիսային Եվրոպա։ Դա հենց այն է, ինչին մենք պատկանում ենք»,- գրել է նա։

Ներկայումս, ըստ ՄԱԿ-ի դասակարգման, Արևելյան Եվրոպայի երկրների թվին դասվում են Բելառուսը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան ու Ուկրաինան։

Այսուհետ Հյուսիսային Եվրոպայի երկրներ են համարվելու Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Մերձբալթյան երկրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031