Բաժիններ՝

Իրկուտսկում կեղծ ալկոհոլը խմելու հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի

Ամանորյա տոներին Իրկուտսկի հիվանդանոցներում սպիրտ պարունակող կոսմետիկ միջոցի՝ «Բոյարիշնիկի» օգտագործման հետևանքով մահացել է 2 մարդ, հայտնում է Interfax-ը։

«2 մարդ մահացել է ամանորյա տոներին։ Այդկերպ, զոհերի թիվը այսօրվա դրությամբ կազմում է 78 մարդ»,- հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։
Ներկայումս հիվանդանոցներում բուժվում է 3 մարդ։

Մեթանոլը, որը եղել է «Բոյարիշնիկ» լոգանքի խտանյութի կազմում, շատ թունավոր է անգամ քիչ քանակության պարագայում։

Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել «Բոյարիշնիկ», ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031