«Լուսնի լույսն» արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես լավագույն դրամա
Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում:
Ֆիլմը պատմում է աֆրոամերիկավի Շիրոնի մասին, որը ապրում է Մայամիի վտանգավոր արվարձանում, որտեղ ծաղկում է թմրավաճառությունը։
«Լուսնի լույսն» առաջ է անցել Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմից, Գարթ Դևիսի «Առյուծը» և Դևիդ Մակքենզիի «Ցանկացած գնով» ֆիլմերից։
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արժանացել Իզաբել Յուպպերը Փոլ Վերխովենի «Նա» ֆիլմում դերի համար։ Նույն ֆիլմը ճանաչվել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ»։
«Լավագույն դրամատիկական սերիալ» է ճանաչվել բրիտանական «Թագը», որը նկարահանվել է Netflix-ի համար։ Ֆիլմն այդ անվանակարգում առաջ է անցել «Գահերի խաղը» սերիալից։
«Ոսկե գլոբուսների» թվով առաջատարն է «Լա-Լա Լենդ» մյուզիքլը։ Այն ճանաչվել է լավագույն ֆիլմ «Կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում, իսկ հաղթել՝ ընդհանուր առմամբ 7 անվանակարգում։
Կանադացի դերասան Ռայան Գոսլինգն ստացել է «Ոսկե գլոբուս» այդ ֆիլմում դերի համար։ «Լա-Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը ստացել է մրցանակ լավագույն սերիալի համար։
Ընդհանուր առմամբ՝ մրցանակներ են շնորհվել խաղարկային կինոյի 14 անվանակարգում և հեռուստատեսային 11 անվանակարգերում։