
Վառարան չուներ, կրակ է վառել, որ տաքանա. նոր մանրամասներ Մուսալեռում ծխախեղդ եղած տղամարդու դեպքից. news.am

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում հունվարի 8-ի երեկոյան մահացած 46-ամյա Գագիկ Դավթյանը հոգեկան խնդիրներով էր տառապում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նա նշեց, որ տղամարդուն դուռը բացելուց հետո հայտնաբերել են աթոռին նստած՝ ծածկոցը ոտքերին:
«Մտանք ներս, նստած էր աթոռին, ծածկոցը ոտքերին, քնած է եղել երեւի, էդ ընթացքում ծխախեղդ է եղել: Վառարան էլ չուներ տանը, հոգեկան խնդիրներ ուներ, երեւի կրակ է վառել տանը, որ տաքանա եւ խեղդվել է: Էդ կրակից էլ հրդեհ էր առաջացել, որը փրկարարները հանգցրին»,-պատմեց գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։