Բաժիններ՝

Լեհաստան է ժամանել ԱՄՆ զրահատանկային բրիգադը

Լեհաստան են ժամանել ԱՄՆ 4-րդ հետևակային դիվիզիայի 3-րդ զրահատանկային բրիգադի կազմի առաջին անդամները, հայտնում է լեհական PAP գործակալությունը։

Նրանք տեղակայվելու են Ժագան քաղաքում՝ երկրի արևմուտքում։ Լեհաստանում կտեղակայվի զրահատանկային բրիգադի հիմնական մասը, որը կամրապնդրի ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը Atlantic Resolve գործողության շրջանակում։ Այդտեղ կտեղակայվի նաև բրիգադային խմբի կենտրոնակայանը։

Իր հերթին, բացի Լեհաստանից, ամերիկացի զինվորներին կկարողանան ընդունել Ռումինիան, Բուլղարիան և Լիտվան։ Տեխնիկայի մեծ մասը կտեղակայվի Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում։ Բրիգադի անձնակազմն ու տեխնիկան կփոխվեն յուրաքանչյուր 9 ամսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս