Մահացել է Լեհաստանի նախկին նախագահի որդին. ԶԼՄ-ներ
Լեհական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գդանսկի իր բնակարանում մահացած հայտնաբերվել է Պշեմիսլավ Վալենսան՝ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդին։
ՊԱՊ գործակալությունը հայտնում է, որ 43-ամյա Վալենսայի մարմինը հայտնաբերել է նրա ընտանիքի անդամներից մեկը։
RMF ռադիոկայանի հաղորդմամբ՝ բժշկական փորձագետները բացառել են նրա մահվանը երրորդ անձի առնչությունը, քանի որ տղամարդու մարմնի վրա կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել։
Associated Press-ը հիշեցնում , որ Լեհաստանի նախկին նախագահն ու նրա կինն ունեն 8 երեխա՝ 4 որդի և 4 դուստր։
Gazeta Wyborcza-ն հիշեցնում է, որ Պշեմիսլավը երիտասարդ տարիներին խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ։