Բաժիններ՝

Սրտի նոպայից առաջ օրգանիզմը զգուշացնում է այդ մասին. 6 նախանշան

Գիտե՞ք՝ որն է ժամանակակից աշխարհում վաղ մահացության հիմնական պատճառը։ Սրտի նոպան։ Լարված կենսակերպ, անառողջ սնունդ ուտելու սովորություն, քրոնիկական անքնություն… Ինքներս մեծ «ներդրում» ենք ունենում խնդրի զարգացման գործում, որը յուրաքանչյուր տարի ավելի վտանգավոր է դառնում։ Adme.ru-ն գրում է, որ օրգանիզմը որոշ նախանշանների միջոցով առնվազն մեկ ամիս առաջ կարող է զգուշացնել սրտի նոպայի մասին։

  1. Հոգնածություն։ Երբ զարկերակները սեղմվում են, սիրտը սկսում է ավելի քիչ արյուն ստանալ։ Սա բարդացնում է արյունատար համակարգի աշխատանքը։ Այս խնդիրների առաջին նախանշանը մշտական ալարկոտությունն ու հոգնածության զգացումն է։
  2. Ընդհատվող շնչառություն։ Երբ սիրտն անհրաժեշտ քանակությամբ արյուն չի ստանում, թոքերն այլևս ի վիճակի չէ ստանալ այնքան թթվածին, որքան սովոր է ստանալ։ Այս երկու համակարգերը մեծապես կախված են միմյանցից։ Մեկն առանց մյուսի չի կարող նորմալ աշխատել։ Սա նշանակում է, որ, եթե հաճախ եք խնդիրներ ունենում շնչառության հետ, գերադասելի է խորհրդակցել բժշկի հետ և որքան հնարավոր է՝ շուտ։
  3. Թուլություն։ Եթե ամբողջ մարմնում թուլություն եք զգում, նշանակում է՝ զարկերակներում շատ քիչ արյուն կա։ Մկաններն անհրաժեշտ քանակով թթվածին և սննդարար նյութեր չեն ստանում։ Եթե հաճախ եք գիտակցության կորստին մոտ վիճակներում հայտնվում, դա չափազանց լուրջ առիթ է՝ անհանգստանալու և բժշկի օգնությանը դիմելու համար։
  4. Գլխապտույտ և սառը քրտինք։ Եթե ուղեղին անհրաժեշտ քանակով արյուն չի հասնում, մարդու կյանքը վտանգվում է։ Եթե մարմինը պատվում է սառը քրտինքով, հաճախ եք գլխապտույտ ունենում, ապա չի կարելի անուշադրության մատնել այդ նախանշանները։
  5. Ճնշում կրծքավանդակի հատվածում։ Եթե այս զգացողությունը ձեզ պարբերաբար ուղեկցում է, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Այս նախանշանն արհամարհելու դեպքում կարող եք շուտով դեմ առ դեմ հանդիպել սրտի նոպային։
  6. «Մրսածության սինդրոմ»։ Եթե պարբերաբար հայտնվում են գրիպի նշաններ, սա կարող է մոտեցող սրտի նոպայի նշան լինել։

Եթե զգում եք, որ ունեցել եք այս զգացողությունները, կամ դրանք զգացել են ձեր մտերիմները, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը։ Սրտի նոպան կանխարգելելու լավագույն միջոցն այս նշանները վեր հանելն է ու պրոֆիլակտիկ բուժում սկսելը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս