Ձուն՝ կանխարգելող միջոց

Շատերը սիրում են առավոտյան նախաճաշին խաշած ձու վայելել:

Մարդիկ կարծում են, որ ձուն, հատկապես ձվի դեղնուցը, կարող է ազդել մարդու արտաքին տեսքի, հատկապես՝ քաշի վրա, սակայն մենք կփորձենք ցրել ձեր կասկածները:

Իրականում ձուն չափազանց սննդարար է և լավագույն ուտելիքն է այս մոլորակի վրա: Ձուն հարուստ է անհրաժեշտ հանքանյութերով և վիտամիններով, ինչպես նաև՝ բնական պրոտեիններով: Սա ամինաթթուների հարուստ աղբյուր է, որն օգնում է մկանային մասսա կուտակել և վերականգնել հյուսվածքները:

Սննդագետների պնդմամբ՝ անհրաժեշտ է օրական 3 ձու ուտել, եթե ցանկանում եք առողջ լինել: Հավանաբար լսել եք, որ ձվի դեղնուցը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ:

Խոլեստերինն իրականում հզոր մոլեկուլ է, որը չափազանց անհրաժեշտ է բջիջների թաղանթին և պատասխանատու է տեստոստերոնի, էստրոգենի և կորտիզոլի արտազատման համար:

Խոլեստերինն արտազատվում է նաև լյարդի կողմից, այնպես որ, եթե բարձր խոլեստերին պարունակող մթերք ենք ուտում, լյարդն ավելի քիչ քանակությամբ խոլեստերին է արտազատում:

Գիտնականների պնդմամբ՝ լավ խոլեստերինը պաշտպանում է սրտանոթային համակարգը: Ձուն մեծ քանակությամբ լավ խոլեստերին է պարունակում, այնպես որ, եթե ցանկանում եք նվազեցնել մյուս մթերքներում առկա վատ խոլեստերինի ներթափանցումն ու կուտակումն օրգանիզմում, ձու կերեք:

Ձվի դեղնուցը հարուստ է նաև խոլինով, որը չափազանց անհրաժեշտ է ուղեղի ճիշտ աշխատանքի համար:  Հղիության և կերակրման ընթացքում ձվի օգտագործումը հանգեցնում է երեխայի մոտ ուղեղի աշխատանքի զարգացման:  Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ խոլինը 24 %-ով նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս