Բաժիններ՝

Լարսի անցակետի հարևանությամբ նոր կամուրջ կկառուցվի

Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս (Ռազմավիրական ճանապարհ) ավտոմայրուղում՝ ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» հսկիչ-անցագրային կետի մոտակայքում սկսվել է նոր՝ 85-մետրանոց կամրջե անցումի շինարարությունը։

«Ռազմավիրական ճանապարհի 113-րդ կմ-ի կամրջե անցումը կառուցվել է 80-ականների սկզբին։ Մենք արդեն սահմանափակումներ ենք մտցրել կամուրջն անցնելու վրա։ Այստեղ կկառուցվի նոր՝ ժամանակակից անցում»,- հայտարարել է Վրաստանի ավտոճանապարհների բաժնի ղեկավար Գեորգի Սետուրիձեն, որը ծանոթացել է շինարարական աշխատանքների հետ։

Նոր՝ այլընտրանքային կամուրջը կառուցվում է Կոբի գյուղի մոտ, նախագծի արժեքն է 4 մլն 550 հազար լարի (1.7 մլն դոլար): Կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ. դեկտեմբերին։ Ռազմավիրական ճանապարհին, որը անցնում է Չխարա գետի վրայով, ներկայումս ավարտվում է ևս մեկ նոր կամրջի շինարարությունը՝ հնի փոխարեն, որը վնասվել էր ձնահյուսքերի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031