
«Անկարան ակտիվորեն աշխատելու է տարածաշրջանի սառեցված հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ». Չավուշօղլու

Թուրքիան աշխատում է Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ ձևաչափի ստեղծման վրա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Թուրք նախարարի խոսքով՝ Կովկասում ու Բալկաններում Թուրքիայի ստեղծած եռակողմ ձևաչափերը շատ արդյունավետ են գործում։ Այս տարի, ըստ Չավուշօղլուի, Անկարան ավելի ակտիվ աշխատանք է կատարելու տարածաշրջանի սառեցված հակամարտությունների կարգավորման համար։
Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում առկա են մի շարք եռակողմ ձևաչափեր, ինչպիսիք են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան ձևաչափերը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի եռակողմ նիստերը կկայանան մոտակա ամիսներին։