
Թուրքիայում զանգվածաբար կալանավորում են զինվորականների կանանց

Ոստիկանական օպերացիայի արդյունքում, որն անցկացվել է Թուրքիայի նահանգներում, կալանավորվել է 105 կին՝ սպաների կանայք, հայտնում է Haberler հեռուստաալիքը։
Նրանք մեղադրվում են պետական ծառայություններ ընդունվելու համար քննությունների արդյունքների (KPSS) կեղծման մեջ։ Կալանավորված կանանցից 2-ը գնդապետերի կանայք են, 14-ը՝ գեներալ-գնդապետերի, 40-ը՝ մայորների, 40-ը՝ կապիտանների, իսկ 4-ը՝ ավագ լեյտենանտների։