
Ստամբուլի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. ԶԼՄ-ներ

Ստամբուլի Ֆատիհ շրջանի ռեստորաններից մեկում երեկ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքը կրել է կրիմինալ բնույթ, հարձակվողը եղել է մենակ։
CNN Türk-ը հայտնում է 2 տուժածի մասին։ Անհայտ անձինք կրակ էին բացել հաստատության մոտ կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։ Մեքենայում գտնվել է 2 մարդ՝ ռեստորանատերն ու տեղի մասնավոր համալսարանի աշխատակիցներից մեկը։
Չարագործի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։