
Թուրք զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի 38 զինյալի ոչնչացնելու մասին

Թուրքիայի զինվորականները հայտարարել են, որ Սիրիային հասցված ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 38 զինյալ, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ թուրքական կործանիչները հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 28 օբյեկտների, ինչի հետևանքով ոչնչացվել են հրամանատարական կետեր, զինապահեստներ ու տրանսպորտային միջոցներ։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում թուրքական կողմի հետ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի մոտ թուրքական ԶՈւ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։