Բաժիններ՝

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-60 մ: Կոտայքի մարզի ճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100-150 մ:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031