
Ապարանում 2 մանկահասակ երեխա թունավորվել է շմոլ գազից

Հունվարի 4-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1959 թ. ծնված Սեդա Գ.-ն, 2010 թ. ծնված Հայկ Գ.-ն և 2016 թ. ծնված Արուսյա Գ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են տան գազօջախից առաջացած շմոլ գազի հետևանքով: Կատարվում է հետաքննություն: