Բաժիններ՝

Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ համբերություն, և Աստված ինձ ասաց…

Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն, և Աստված ինձ ասաց.

«Ոչ: Նա դատապարտված է դառնալու քո ամենալավ ընկերը»:

Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ համբերություն, և Աստված ինձ ասաց.

«Ոչ: Համբերությունը փորձությունների արդյունք է: Այն չեն նվիրում, դրան պետք է սովորել»:

Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ հպարտությունը, և Աստված ինձ ասաց.

«Ոչ: Հպարտությունը չեն վերցնում: Դրանից հրաժարվում են»:

Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ երջանկություն, և Աստված ասաց ինձ.

«Ոչ: Ես օրհնություն եմ տալիս, իսկ դու կլինե՞ս արդյոք երջանիկ, կախված է քեզանից»:

Ես խնդրեցի Աստծուն պաշտպանել ինձ և իմ հարազատներին ցավից, և Աստված ինձ ասաց.

«Ոչ: Մենք տանջվում ենք և միասին հաղթում ենք տանջանքներին»:

Ես խնդրեցի Աստծուն հոգևոր աճ, և Աստված ինձ ասաց.

«Ոչ: Հոգին ինքնուրույն պետք է աճի, իսկ Ես միշտ կհուշեմ»:

Ես խնդրեցի Աստծուն օգնել ինձ սիրել ուրիշներին այնպես, ինչպես Նա սիրում է ինձ, և Աստված ինձ ասաց.

«Ուրախությամբ: Վերջապես դու հասկացար, թե ինչի մասին պետք է խնդրես»:

Ես ուժ խնդրեցի, և Աստված փորձություններ ինձ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:

Ես իմաստություն խնդրեցի, և Աստված պրոբլեմներ ինձ ուղարկեց, որոնց վրա պետք է գլուխ ջարդել:

Ես տղամարդկություն խնդրեցի, և Աստված վտանգներ ուղարկեց ինձ:

Ես սեր խնդրեցի, և Աստված ուղարկեց ինձ իմ օգնության կարիքն ունեցողներին:

Ես բարօրություն խնդրեցի, և Աստված հնարավորություններ տվեց:

Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:

Ես ստացա այն ամենը, ինչ ինձ պետք էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս