
Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 3-ին`ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Գռանտ Չեռոկի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պատահարի հետևանքով «Գռանտ Չեռոկի»-ի ուղևորը և «Միցուբիշի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
Հունվարի 3-ին, ժամը 17.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 50/50 շենքի մոտ իրար են բախվել «ԲԻԴ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։