Բաժիններ՝

ԱՄՆ-ում զույգը դատի է տվել Apple-ին իրենց դստեր կյանքը խլած վթարի պատճառով

ԱՄՆ-ում զույգը դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։

Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարն է, որը տեղի է ունեցել 2014թ. ամանորի նախաշեմին՝ Դալլաս քաղաքի մոտ։ Մեքենային, որում գտնվել են զույգը և նրանց երկու դուստրերը, բախվել է մեկ այլ մեքենա, որի ղեկին 20-ամյա երիտասարդ է եղել։ Վթարի արդյունքում զույգը և աղջիկներից մեկը լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ 5-ամյա Մորիան ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանությունը պարզել է, որ բախման պահին երիտասարդն օգտվել է FaceTime վիդեոկապից։ Զույգն Apple-ին մեղադրել է նրանում, որ ընկերությունը հոգ չի տանում իր արտադրանքից օգտվողների և շրջապատի անվտանգության մասին, քանի որ չի նախատեսել FaceTime-ի արգելափակման ֆունկցիա շարժման ընթացքում և մեծ արագության պայմաններում։ Ամուսինները պնդում են, որ այս հավելվածի օգտագործումը դարձել է վթարի և իրենց դստեր մահվան պատճառ։ Նրանք ընկերությունից դրական փոխհատուցում են պահանջում։ Գումարի չափը չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս