Դոնալդ Թրամփի դուստրը կապրի Բարաք Օբամայի հարևանությամբ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի դուստը՝ Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, Նյու Յորքից կտեղափոխվեն Վաշինգտոն, որտեղ կբնակվեն ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ապագա տան հարևանությամբ։ Այս մասին հայտնել է «The Washingtonian» ամսագիրը՝ վկայակոչելով Washington Fine Properties գործակալության համասեփականատեր Ուիլիամ Մուդիին։
Նրա խոսքով՝ առանձնատան նոր բնակիչներն արդեն իսկ ստորագրել են բոլոր փաստաթղթերը։ Նրանց տան հարևանությամբ գտնվում է բնակարանը, ուր մտադիր է տեղափոխվել Բարաք Օբաման այն բանից հետո, երբ նախագահի նրա լիազորությունները կդադարեն։ Դա տեղի կունենա հունվարի 20-ին։
Առանձնատունը, ուր կտեղափոխվեն Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը 3 երեխաների հետ, 5.5 մլն դոլար արժե։ Զույգը պլանավորում է նոր բնակարան տեղափոխվել այն բանից հետո, երբ Թրամփը կանցնի նախագահի լիազորությունների կատարմանը։