Բաժիններ՝

Ինչ առանձնահատկություն ունի նոր iPhone-ը

iPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու է 2017 թվականին, կարող է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այս մասի հայտնել է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:

Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել է, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն:

Նաեւ հաստատվել է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք է պատրաստում: Այդպիսի էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները:

Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ է մշակում iPhone 8-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս