Դետոքսի ժամանակն է. ազատվեք ավելորդ 5 կիլոգրամից և մաքրեք օրգանիզմը շլակներից
Օրգանիզմի դետոքսիկացիան՝ ընդամենը 3 օրում, այլևս անհնար չէ: Ձեզ ենք ներկայացնում մի մեթոդ, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկն ու ճարպերը:
Այս մեթոդը բոլորովին սարսափելի չէ, եթե այն ճիշտ եք անում: Դետոքսը կօգնի ազատվել մի քանի կիլոգրամներից, բուժել ակնեն և այլ մաշկային խնդիրները:
Այս եռօրյա դիետան կմաքրի ամբողջ օրգանիզմը:
Օր 1
Օրը սկսեք մեկ բաժակ կանաչ թեյով, մեկ կտոր կիտրոնով և 1 թ/գ շաքարի փոխարինիչով:
Նախաճաշ-սմուզի
- 1 բաժակ ջուր
- 1 ճ/գ կտավատի սերմեր
- 1 բաժակ ազնվամորի
- 1 բանան
- Քառորդ բաժակ սպանախ
- 1 ճ/գ նշի յուղ
- 2 թ/գ կիտրոնի հյութ
- 1 բաժակ յոգուրտ
Այս սմուզին կարող եք խմել ճաշից առաջ:
Ճաշին կարող եք մի քանի խնձոր ուտել: Մի մոռացեք մաքուր ջուր խմելու մասին:
Ընթրիքին կարող եք խմել նույն սմուզին կամ մեկ բաժակ կեֆիր:
Օր 2
Օրը սկսեք նույն թեյով:
Նախաճաշին բնական յոգուրտ կերեք:
Ճաշը բաղկացած է համեղ սմուզիից, որի բաղադրությունն է՝
- Նեխուրի 4 ցողուն
- 1 վարունգ
- 1 բաժակ կաղամբ
- Կես կանաչ խնձոր
- Կես լայմ
- 1 ճ/գ կոկոսի յուղ
- Կես բաժակ նշի կաթ
- 1 բաժակ արքայախնձոր
Ընթրիքին կարող եք նույն ըմպելիքը պատրաստել:
Օր 3
Սկսեք օրը կանաչ թեյով:
Նախաճաշին՝ բնական յոգուրտ կամ կեֆիր:
Ճաշին՝ մի քանի խնձոր և անյուղ կեֆիր:
Ընթրիքին պատրաստեք հետևյալ ըմպելիքը՝
Բաղադրություն
- Կես մանգո
- 1 բաժակ կապույտ հապալաս
- Մի փոքր կաղամբ
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- Քառորդ թ/գ կայենյան պղպեղ
- 1 թ/գ կտավատի սերմեր
Բացի այս դիետայից, մի մոռացեք նաև սպորտի մասին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի վարժություններ, որոնք կարագացնեն նիհարելու գործընթացը և կթարմացնեն օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը