
Իտալիայում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

Անցած գիշեր Իտալիայի Պերուջա քաղաքում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: РИА Новости գործակալության հաղորդմամբ`երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սպոլետո քաղաքի հյուսիսային հատվածում` 8 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կենտրոնական Իտալիայի հենց նույն շրջանում 2016թ. երկրորդ կեսին 3 խոշոր երկրաշարժ է գրանցվել: 6 մագնիտուդ հզորությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին. զոհ էր դարձել 298 մարդ: Հոկտեմբերի 26-ի երեկոյան ստորգետնյա մի շարք ցնցումներ էին գրանցվել, որոնցից ամենահզորը 5.9 մագնիտուդ է եղել: Վերջին երկրաշարժն ամենահզորն էր 1980թ. գրանցված երկրաշարժից հետո: