Վիտամին D-ի անբավարար քանակի 10 վտանգավոր հետևանք
Zdorovie.com կայքը գրում է, որ եթե արևային րոպիկական երկրներում չեք ապրում, ապա մեխ է հավանականությունը, որ վիտամին D-ի քանակն օրգանիզմում անբարար կլինի։ Դա լավ նորություն չէ։ Այս վիտամինի անբավարար քանակը մեծացնում է շատ հիվանդությունների առաջացման հավանականությունը։
- Մեծանում է դեպրեսիայի հավանականությունը։ Այն անձանց շրջանում, ում օրգանիզմում չի բավարարում վիտամին D-ի քանակը, երկու անգամ մեծ է դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տրամադրության կարգավորման համար, վիտամին D-ի ռեցեպտորներ են պարունակում։ Այդ պատճառով էլ դրա անբավարար քանակը կարող է խանգարել ուղեղի այդ հատվածների՝ նորմալ գործելու կարողությունը։
- Նվազում է քաղցկեղից բուժվելու հավանականությունը։ Քաղցկեղով հիվանդ անձինք, ովքեր բավարար քանակով վիտամին D են ստանում, ավելի երկար են ապրում։ Բացի այդ՝ այդ դեպքում ապաքինվելու հավանականությունն ավելի մեծ է։
- Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Վիտամին D-ի անբավարար քանակի դեպքում տղամարդկանց շրջանում 4-5 անգամ մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
- Մեծանում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։ Գիտնականները պնդում են, որ տարիքի հետ հարկավոր է մեծացնել վիտամին D-ի հավելումների քանակը։
- Մեծանում է պսորիատիկ արթրիտի առաջացման հավանականությունը։ Պսորիազով ատառապող հիավդների 30 տոկոսը տառապում է նաև հիվանդությամբ, որն անվատնվում է պսորիատիկ արթրիտ։ Վերջերս անցկացված հետազատությունների մեկի արդյունքներով՝ պսորիազով հիվանդների 62 տոկոսը վիտամին D-ի պակաս ունի։
- Մեծանում սրտի սուր հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Վիտամին D-ի պակա ունեցող անձանց շրջանում մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Վիտամին D-ն կարող է լավացնել իմուն համակարգը և ճնշել բորբոքումները, ինչը կնվազեցնի սրտի հետ խնդիրների առաջացման հավանականությունը։
- Մեծանում է պնևմոնիայի հավանականությունը։ Վիտամին D-ի անբավարար քանակի դեպքում պնևմոնիայի առաջացման հավանականությունը մեծանում է 2.5 անգամ։ Այս վիտամինի անբավարար քանակի դեպքում թուլանում է իմուտիտետը՝ մեծացնելով խոցելիությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ։
- Մեծանում է շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը։ Վիտամին D-ի պակաս ոնցող մարդկանց շրջանում շիզոֆրենիա ունեցողների թիվն ավելի մեծ է։
- Արագանում է ցրված սկլերոզի զարգացումը։ Այսպիսի հիվանդությունների դեպքում վիտամինի անբավարար քանակն արագացնում է դրանց զարգացումը և վատացնում հիվանդությունների ընթացքը։
- Մեծանում է վաղաժամ մահվան հավանականությունը։ Սա հաստատված փաստ չէ, բայց նման եզրահանգման են եկել 32 հետազատություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը