
Ուղղակի կեր մի կտոր խուրմա և տես, թե ինչ կկատարվի օրգանիզմիդ հետ

Խուրման անհավանական օգտակար մթերք է, որը հայտնվում է մեր տանն առաջին ցրտերի նախօրեին:
Խուրմայի օգտակարությունն օրգանիզմի համար:
Նպաստում է քաշի արագ նվազեցմանը
Ամբողջ աշխարհի դիետոլոգները նշում են, որ խուրման շատ էֆեկտիվ մթերք է, որը նպաստում է քաշի արագ նվազեցմանը: Չնայած այն բանին, որ խուրման բավականին քաղցր միրգ է, այն ունի շատ ցածր կալորիականություն:
Այսօր շատ ընդունված են այն դիետաները, որոնք ամենօրյա չափաբաժնում խուրմա են ներառում: Եվ այս ամենը՝ շնորհիվ այն բանի, որ այդ մթերքն ընդունակ է կարճ ժամանակահատվածում հագեցնել օրգանիզմը: Անշուշտ, նման դիետա պահելիս պետք է ճիշտ սնվել և վարել առողջ ապրելակերպ:
Բարելավում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը:
Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այս մթերքը մարսողության խանգարման և ստամոքսի այլ հիվանդությունների դեպքում: Խուրմայի եփուկի օգնությամբ կարելի է բուժել նաև քրոնիկ դիարեան:
Եփուկի պատրաստման համար պետք է 6 հատ հասած խուրմայի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր: Հետո թողնել, որպեսզի եփուկը թրմվի 20 րոպե: Վերջում քամել մաղի միջոցով: Պետք է յուրաքանչյուր 4 ժամը մեկ խմել 500 գ:
Ամրացնում է սրտանոթային համակարգը: Խուրման պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչպես նաև՝ գլյուկոզա և ֆրուկտոզա: Դա շատ դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս օգտագործել խուրմա այն մարդկանց, ովքեր ունեն հիպերտոնիա:
Դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա:
Խուրման ունի տոնուսը բարձրացնելու հատկություն: Շատ օգտակար է այդ մթերքն օգտագործել նրանց, ովքեր տառապում են անքնությամբ: Խուրման բարձրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ մեծանում է տարատեսակ սթրեսներին և ինֆեկցիաներին հակազդելու օրգանիզմի ընդունակությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը