Թալին-Գյումրի ճանապարհին մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.21-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին մեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-1 ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 415 LU 68 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.):

Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ- Նուբարաշեն ավտոճանապարհին «ՎԱԶ 2121» և «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարաները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 34 PC 460 (վարորդ Լ. Մ, 1965 թ. ծնված) և «Միտսուբիշի Պաջերո» մակնիշի 21 LU 404 (վարորդ Ս. Ս. 1964 թ. ծնված) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս