
Հրդեհ` Կապանում. 9-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում կա երեխա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխային (Վ. Մ., 9 տարեկան). վերջինս դեմքի և ձեռքի այրվածքներով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Հրդեհի հետևանքով ծխահարվել է նույն շքամուտքի 3-րդ հարկում գտնվող քաղաքացին (Ա. Ա.), ով նույնպես հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ անցելով բուժզննություն՝ դուրս է գրվել:
Հրդեհը մարվել 11.45-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: