Բաժիններ՝

15 խորամանկություն, որոնք այս Ամանորն անմոռանալի կդարձնեն

Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք ձմռան տոնին և ցանկանում ենք, որպեսզի դեկտեմբերի 31-ին ամեն ինչ իդեալական լինի: AdMe.ru-ն առաջարկում է 15 խորամանկություններ, որոնք այս Ամանորն ավելի գեղեցիկ և անմոռանալի կդարձնեն:

1. Զարդարեք տոնածառը 2 տարբեր չափերի լամպերով՝ ավելի կախարդական արդյունք ստանալու համար:

1

2. Հայելային զարդարանքներ։ Տոնածառի վրա հայելուց պատրաստված խաղալիքները կօգնեն տեսողական կերպով մեծացնել լամպերի քանակը:

2

3. Նվերների հետաքրքիր փաթեթավորում։ Եթե չունեք նվերները փաթեթավորելու բավարար ժամանակ, դիմեք նման խորամանկության: Պարզապես փաթեթավորեք նվերը սովորական թղթով և մկրատով եղևնու այսպիսի կտրվածք արեք:

3

4. Փոխարինեք թղթե փաթիլները։ Թղթե փաթիլները տունը զարդարելու ամենահեշտ տարբերակն են: Այս տարի փորձեք փաթիլները պատրաստել սոսնձից:

4

5. Խաղալիքներ՝ պատրաստված խմորից։ Տոնածառը երեխաների հետ զարդարելու համար պարտադիր չէ շատ գումար ծախսել: Փորձեք խմորից պատրաստել ամանորյա խաղալիքներ:

5

6. Օգտագործեք փաթեթավորման թղթի մնացորդները և ամանորյա զարդարանքներ պատրաստեք:

96

7. Պատերի վրա զարդարանքները զգուշությամբ փակցրեք։ Պաստառները չվնասելու համար, սկզբում պատին կպցրեք ժապավենի կտոր, այնուհետև դրա վրա ամրացրեք:

7

8. Սովորական տուփը կօգնի թաքցնել տոնածառի ավելորդ մասերը:

8

8-1

9. Գրեթե յուրաքանչյուրի տանը կան ավելորդ բաժակներ: Դրանք դեն նետելու փոխարեն՝ զարդարեք մարկերներով:

9

10. Կանաչ մետաղալարով ծաղկաշղթան շատ հարմար է տոնածառը զարդարելու համար: Բայց եթե ցանկանում եք տոնական ծաղկաշղթայով զարդարել տան այլ հատվածներ, փորձեք մետաղալարը տան կահավորմանը համապատասխան գույնով ներկել:

10

11. Ժապավենակապ՝ 1 րոպեում։ Անհրաժեշտ չէ շատ ժամանակ ծախսել տունը զարդարելու համար: Այսպիսի ժապավենակապը հրաշալի տարբերակ է:

11

12. Տոնածառի խաղալիքներ կոնֆետներից. երեխաները հաստատ շատ կուրախանան:

12

13. Տոնական բաժակ։ Ամանորյա գնումներ կատարելիս մի քանի վառ նախշերով ձմեռային գուլպա գնեք բաժակների համար:

13

14. Չորացրեք եղևնու կոները։ Նախքան եղևնու կոներն օգտագործելը՝ 20-30 րոպե չորացրեք դրանք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Այդպես Դուք կազատվեք ավելորդ խոնավությունից և միջատներից:

14

15. Ամանորյա տոնածառ՝ սոճու ճյուղերից։ Սոճու ընդամենը մեկ ճյուղից կարելի է պատրաստել սեղանի փոքրիկ տոնածառ:

15

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս