Բաժիններ՝

Ամանորյա «Տոնածառ» տորթի հրաշալի բաղադրատոմս

Նոր Տարին անակնկալների և նվերների տոն է: Անուշահոտ մեղրաբլիթներից պատրաստված յուրահատուկ եղևնին հրաշալի նվեր է:  Մեղրաբլիթներից տոնածառ պատրաստելու համար նախ և առաջ՝ անհրաժեշտ են տարբեր չափերի աստղի տեսք ունեցող կաղապարներ: Եթե չունեք հատուկ կաղապարներ, ապա կարող եք պատրաստել ստվարաթղթից. տարբեր չափերի 10 վեցանկյուն աստղեր, որոնցից ամենամեծի տրամագիծը պետք է լինի 8 սմ:

111111111

22222222

3333

Խմորը նախատեսված է 2 տոնածառի համար: Սպիտակուցային ջնարակի պատրաստման համար ցանկալի է օգտագործել լորի ձու: Տորթ «Տոնածառը» զարդարելու համար Ձեզ անհրաժեշտ է սպիտակ շոկոլադ, գունավոր կոնֆետներ և շաքարի փոշի:

Բաղադրիչներ խմորի համար.

1. Ալյուր – 3 բաժակ
2. Շաքար – 3/4 բաժակ
3. Մեղր – 0.5 բաժակ
4. Կարագ – 50 գ
5. Հավի ձու – 2 հատ
6. Սոդա – 0.5 թ/գ
7. Փոշի-համեմունքներ (դարչին, հիլ, իմբիր) – 0.5 թ/գ
8. Ջուր – 1/4
9. Լորի ձու (դեղնուց) – 1 հատ

Ջնարակի համար.

1. Լորի ձու (սպիտակուց) – 1 հատ
2. Շաքարի փոշի – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Մաղել ալյուրը: Մեղրը, շաքարը, կարագը և ջուրը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև 70-75 աստիճան, անդադար խառնել:

2. Տաքացված խառնուրդի մեջ ավելացնել մաղած ալյուրի կեսը և համեմունքները: Լավ խառնել: Ստացված զանգվածը սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի, ավելացնել հավի ձվերը, լորի ձվի դեղնուցը, սոդան, մնացած ալյուրը և փափուկ խմոր հունցել: Խմորը պատել փայլաթիթեղով և թողնել 30 րոպե:

3. Հանգստացած խմորը գրտնակել և ստանալ 0.7 սմ հաստության շերտեր:

44444444

4. Կաղապարների միջոցով աստղիկներ կտրատել:

5. Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա և եփել 8 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

5555555555555

6. Պատրաստի թխվածքաբլիթները սառեցնել և զարդարել սպիտակուցային ջնարակով: Երբ ջնարակն ամբողջովին չորանա, սկսել հավաքել տոնածառը:

6666666666

7. Պատրաստի տոնածառը զարդարել գունավոր կոնֆետներով և շաքարի փոշի ցանել՝ ձյան տեսք ստանալու համար:

7777777777

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս