5 մթերքներ, որոնք մաքրում են օրգանիզմը տոքսիններից
Անառողջ սնունդն ու կենսակերպն ազդում են օրգանիզմի դետոքսիկացիայի վրա: Այնուամենայնիվ, կան որոշակի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու լավացնել առողջությունը: Ձեզ ենք առաջարկում 5 բանջարեղեն, որոնք կմաքրեն օրգանիզմն ու վիտամիններով կսնուցեն այն:
Արտիշոկ: Այս բանջարեղենը հարուստ է սիլիմարին հակաօքսիդանտով, որը խթանում է լյարդի աշխատանքը, ինչի շնորհիվ էլ օրգանիզմից դուրս են բերվում տոքսինները: Արտիշոկը պետք է ուտել քիչ քանակությամբ ձիթապտղի յուղով, աղով և պղպեղով: Համոզվեք, որ արտիշոկը շատ չեք տապակել:
Բրոկոլի: Բրոկոլին ուղղակի հրաշալի է մարդու օրգանիզմի համար՝ հատկապես տեսողության համար: Բրոկոլիով պատրաստված կերակուրները ոչ միայն համեղ են և հագեցնող, այլև չափազանց օգտակար են և սննդարար:
Բազուկ: Բազուկը հարուստ է երկաթով և ցինկով, հանքանյութեր, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմին: Բազուկը բարձրացնում է ամբողջ օրգանիզմի կենսունակությունը: Բազուկը կարող եք ավելացնել աղցաններին, ինչպես նաև տապակել այն:
Բրյուսելյան կաղամբ: Այս բանջարեղենը ոչ բոլորին է դուր գալիս, սակայն այն չափազանց օգտակար է և պետք է մեծ տեղ զբաղեցնի ձեր սննդակարգում: Խորհուրդ ենք տալիս մարինացնել այս բանջարեղենը կամ պատրաստել գրիլի վրա:
Ռուկոլա: Ռուկոլան ամենահզոր բանջարեղեններից մեկն է, որը կարող է մաքրել օրգանիզմը: Այն արդյունավետ կերպով օրգանիզմից դուրս է բերում տոքսինները: Կարող եք այս բանջարեղենն ավելացնել աղցաններին կամ հիմնական կերակուրներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը