Բաժիններ՝

Իդեալական մաշկ՝ առանց քիմիական միջոցների

Եթե հոգնել եք պրոբլեմատիկ մաշկից և բշտիկների դեմ անդադար պայքարից, ապա օգտվեք մեր առաջարկած բանջարեղենից: Այն ոչ միայն մաքրում է մաշկը, այլև թարմ տեսք է հաղորդում դրան:  Խոսքը ոչ միայն բշտիկների մասին է, այլև այն մասին, թե ինչպես ազատվել աչքերի շուրջ հայտնված սև շրջանակներից:  Այս ամենի համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը կարտոֆիլ: Հասարակ կարտոֆիլն ուղղակի հրաշալի կոսմետիկ միջոց է:

Մեկ միջին չափի կարտոֆիլը լավ լվացեք, կտրեք առանց մաքրելու և գործի անցեք:

Ի՞նչ է պետք անել

1. Դեմքը լվացեք օճառով կամ այլ մաքրող միջոցով: Ապա դեմքը չորացրեք, և այն պատրաստ է պրոցեդուրային:

2. Մերսում: Այս փուլում մաքրում ենք դեմքը: Մեկ կտոր կարտոֆիլով մերսեք դեմքը: Զգուշորեն շրջանաձև շարժումներով 10 րոպե մերսեք դեմքը: Հատուկ ուշադրություն դարձրեք պրոբլեմատիկ հատվածներին:

3. Դիմակ: Այս փուլի համար ձեզ անհրաժեշտ է կարտոֆիլ և բլենդեր: Կարտոֆիլը մանրացրեք, ազատվեք մեծ կտորներից, իսկ մնացածը լցրեք ափսեի մեջ: Կստանաք ջրիկ զանգված: Ստացված խյուսին ավելացրեք ալոէի հյութ և խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 20 րոպե, որից հետո լվացեք:

4. Բոլոր պրոցեդուրաներն ավարտելուց հետո դեմքը լվացեք գոլ ջրով և չորացրեք:

Ինչո՞ւ հենց կարտոֆիլ: Այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք կարելի է հանդիպել կոսմետիկ միջոցների բաղադրություններում: Կարտոֆիլն օգնում է այրվածքների և մաշկի գրգռման դեպքում: Սակայն խուսափեք կարտոֆիլի հյութի՝ բաց վերքերի հետ շփումից:

7 օր շարունակ կրկնեք պրոցեդուրաները, և արդյունքը սպասել չի տա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս