Անա Իվանովիչն ավարտել է կարիերան
«Այս ամենն ասելու այլ միջոց չկա. ես ավարտում եմ թենիսիստուհու իմ կարիերան: Սա դժվարին որոշում էր, բայց, միևնույն ժամանակ, ես ուրախանալու բազում առիթներ ունեմ»,- գրել է Իվանովիչը ֆեյսբուքյան իր էջում:
Սերբ թենիսիստուհին նշել է նաև, որ կշարունակի ուշադրություն դարձնել թենիսին, բայց ոչ՝ որպես խաղացող:
Իվանովիչը 2008թ. հաղթել է «Ռոլան Գարոսը»: Նույն թվականին Անան աշխարհի առաջին ռակետն էր:
29-ամյա մարզուհու ակտիվում կա WTA-ի 15 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը