
«Միլանը» Դոնարումային նոր պայմանագիր կառաջարկի՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով

«Ռոսոներիները» չեն ցանկանում կորցնել խոստումնալից դարպասապահին:
«Միլանը» նախատեսում է գործարքն ավարտին հասցնել փետրվարի 25-ին. այդ օրը լրանում է Դոնարումայի 18-ամյակը: «Միլանը» դարպասապահին կառաջարկի մինչև 2022թ. գործող պայմանագիր, որի համաձայն՝ Ջանլուիջիի աշխատավարձը տարեկան կկազմի 5 մլն եվրո (գումարած բոնուսները), հաղորդում է Football Italia-ն: Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը