
«Անիծված են այն թերահավատները, ովքեր կասկածում են իմ հնարավորությունների վրա». Ռոնալդու

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալուց հետո մեկնաբանել է իր հաղթանակը:
Ռոնալդուն նշել է, որ 2016-ը համարում է իր կարիերայի լավագույն տարին: Ռոնալդուն, հիշելով իր տարին, հատկապես առանձնացրել է Չեմպիոնների լիգայում հաղթանակն ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն հռչակվելը:
«Անիծված են այն թերահավատները, ովքեր կասկածում են իմ հնարավորությունների վրա: «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում մենք հաղթել ենք ամեն ինչ»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան