Ինչպես պատրաստել տոնածառ սեփական ձեռքերով
Տոնածառն Ամանորի անբաժանելի մասն է։ Woman.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես կարելի է տոնածառ պատրաստել սեփական ձեռքերով։
1. Նախ հարկավոր է թրջել հատուկ սպունգը, որն օգտագործվում է ծաղկեփնջերի ստեղծման համար։ Խորհուրդ է տրվում աշխատանքը կատարել ձեռնոցներով։
2. Սպունգին հարկավոր է կոնի տեսք հաղորդել։
3. Հարկավոր է այն հարթեցնել ձեռքերով։
4. Հիմնական ճյուղից կտրեք մանր ճյուղեր։
5. Ճյուղերի ներքևի հատվածը հարկավոր է մաքրել փշերից՝ 2-3 սմ։
6. Գերադասելի է այնպես կտրել ճյուղերի ներքևի հատվածները, որ դրանք հեշտ լինի տեղավորել սպունգի մեջ։
7. Ամենամեծ ճյուղերը հարկավոր է օգտագործել ներքևի հատվածում։ Դրանք պետք է տեղադրել անկյան վրա։
8. Առաջին շերտը դասավորելուց հետո անցեք հաջորդին։
9. Երբ ավարտեք բոլոր շերտերը շարելը, վերևի հատվածում մի ճյուղ դրեք։
10. Դատարկ հատվածները լցրեք ամենափոքր ճյուղերով։
11. Բոլոր կողմերից նայեք՝ արդյոք տոնածառը սիմետրի՞կ է ստացվել։
12. Տոնածառը պատրաստ է. անցեք այն զարդարելուն։
13. Տոնածառը զարդարելու համար կարող եք բնական իրեր ընտրել։
14. Տոնածառը պատրաստ է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը