
Ամանորյա տորթ՝ «Բալը՝ ձյան մեջ». խոհարարության գլուխգործոց

Տորթերի տորթը: «Բալը՝ ձյան մեջ» տորթը դուր կգա բոլորին:
Բաղադրիչներ
- Թթվասեր – 200 գ + 600 գ (խմոր + կրեմ)
- Կարագ – 200 գ
- Ալյուր – 3 բաժակ
- Բալ – 600 գ
- Շաքարի փոշի – 120 գ (կրեմ)
- Վանիլին
- Սոդա – 1 թ/գ
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի (միջուկ)
- Խնձորի քացախ – 0.5 թ/գ
- Կոկոսի քերուկ – 50 գ (ձևավորման համար)
Ցանկալի է, որպեսզի ամեն ինչ լինի սենյակային ջերմաստիճանի:
Պատրաստման եղանակը.
- Խառնել կարագը թթվասերի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, հանգցրած սոդան: Խմորը ստացվում է փափուկ և առաձգական: Դնել այն սառցարանում 2 ժամ՝ նախօրոք ծածկելով սննդային թաղանթով:
- Այդ ընթացքում պատրաստել բալային միջուկը: Եթե բալը սառեցրած է, ապա անպայման պետք է քամել հյութից: Կարելի է օգտագործել բալի մուրաբա:
- Խմորը բաժանել 16 մասերի:
- Յուրաքանչյուր մասը գրտնակել, կենտրոնով բալ շարել, շաքարավազ շաղ տալ և ամուր կպցնել ծայրերը:
- Շրջանաձև տեղադրել կաղապարի մեջ՝ լրացնելով հատակը:
- Թխել 4 նույնատիպ շերտեր՝ նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 20 րոպե:
- Դրանք պետք է լավ սառեցնել: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ, պատել յուրաքանչյուր շերտը:
- Թողնել 30 րոպե հանգստանալու համար, որից հետո դնել սառնարանը (ամբողջ գիշեր):
- Ձևավորել տորթը կոկոսի քերուկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը