Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավելացրել է քրդերին ցուցաբերվող աջակցությունը. աղբյուր

ԱՄՆ-ն ակտիվացրել է զենքի մատակարարումները սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին ու PYD-ին։

Անցած շաբաթ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը անմիջական աջակցություն չի ցուցաբերում «Դեմոկրատական միություն» կուսակցությանը, սակայն գործակալությունը նշում է, որ միայն վերջին 2 շաբաթում Սիրիայի Հասեքե նահանգում երեք անգամ մատակարարվել է ամերիկյան զենք, ինչպես երկնքից, այնպես էլ ցամաքային ճանապարհով։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ զենքի մատակարարման վերջին խոշոր խմբաքանակը Սիրիայի հյուսիսում տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Նշվում է, որ Իրաքի հյուսիսային Էրբիլ շրջանից  դեպի Սիրիայի քրդամետ շրջաններ են ուղևորվել տասնյակ բեռնատարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031